Ինչպես Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասն է քաղաքականությունից հեռու, էնպես էլ ցանկացած բնագավառում է այդպես ու նամանավանդ այդ փաստն արտահայտիչ է լրատվական դաշտում, որ նույնիսկ նիկոլի թվի լրագրողները` լրագրության մասին աղոտ պատկերացումներ չունեն ու համոզված կարող եմ ասել, որ կյանքերի ընթացքում ոչ միայն New York Times, կամ Washington Post-ի գեթ մեկ հոդված կարդացած չեն լինի, որ հասկանան ինչ է իրական լրագրությունը, այլև <Իզվեստիա> կամ <Նեզավիսիմայա գազետա> ձեռքներում բռնած չեն լինի...
Ինչի եմ այսօր այսքան ջղայնացած լրագրողների վրա, որ արդեն երկրորդ ստատուսն եմ նվիրում նրանց, որովհետև երևույթների մեջ խորանալու փոխարեն, քննարկում են մակերեսային հարցեր ու դրանով սպամի վերածում ամբողջ ինֆորմացիան դաշտը:
Օրինակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր Մարտի 1-ի մասին ու փոխանակ մեր լրագրողները ընկնեին բառախաղի մեջ, կարող էին ընդամենը բացել Մարտի 1-ի հետ կապված 7-ի քրեական գործը, և այդտեղից տպել այն փաստը, որ Մարտի մեկին մի քանի հոգի դատապարտվել են խանությների թալանի համար, որոնք արագացված դատավճռով ազատ են արձակվել այն բանի շնորհիվ, որ դատարանում խոստովանել են, որ հանդիսացել են Հովիկ Աբրահամյանի շտաբի անդամներ և ընտրություններում Սերժ Սարգսյանի վստահված անձիք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/752590531447066?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել