Haytni.com-ը գրում է․ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» կինոնկարը գլխավորում է ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալների ցանկը: Այն մարդկային ճակատագրերի, թշնամի դարձած ընկերների ու նրանց ժառանգների մասին սերիալ է: Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Լիկա Սալամանյանն է, ով իր գործունեության և պլանների մասին կիսվեց Հայտնի.com-ի հետ: -Լիկա, Դուք ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին եք, սերիալից բացի հեռուստադիտողը կարո՞ղ է գտնել Ձեզ թատրոնում: -Թատրոնում դեռևս չեմ խաղում, բայց հետագայում հնարավոր է, որ ինձ գտնեք նաև այնտեղ: -Ի՞նչ դեր երբևէ չեք խաղա, և հակառակը՝ ո՞ր դերը կցանկանայիք ամենից շատ մարմնավորել: -Որևէ դեր չկա հստակ, որ երբեք չեմ մարմնավորի, ուղղակի բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի : Այս պահին չեմ կարողանում մտաբերել մի կերպար, որ ամենից շատ կցանկանայի մարմնավորել: -Չե՞ք զղջում դերասանական ուղին ընտրելու համար: -Ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս ուղին: Արածներիս համար երբեք չեմ զղջում, ասեմ ավելին, ես նվիրված եմ իմ գործին և սիրով եմ անում այն: -Լիկա, ինչը՞ կարող է ստիպել Ձեզ այլևս էկրաններին չհայտնվել: -Նման բան կլինի միայն այն պարագայում, եթե ամուսնանամ և ամուսինս դեմ լինի իմ աշխատանքին, բայց նման բան չի լինի, քանի որ չեմ կարծում, որ ամուսինս նման հայացքների տեր կլինի: -Սերիալում մարմնավորած Ձեր կերպարը նմա՞ն է իրական Լիկա Սալամանյանին: -Կերպարումս կան դրվագներ, որ խաղում է Լիկան, ոչ թե Էմիլին, իսկ ընդհանուր առմամբ՝ իրար նման չենք, ես բավականին տարբերվում եմ Էմիլիից: -Հե՞շտ է աշխատել Ձեր գործընկերների հետ, հաճա՞խ եք ունենում կոնֆլիկտներ: -Բնականաբար, կայացած դերասանների հետ աշխատելն, իհարկե, ավելի հեշտ է ու հաճելի: Խնդիրներ գրեթե չենք ունենում: