«Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվեց երեք տարով` մինչեւ 2017 թվականը: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է միջանկյալ թրծաթողման տեղամասի տեխնիկական վերազինում և փայլաթիթեղի երկայնական կտրման մեկ մեքենայի վերակառուցում: Այդ նպատակով կիրականացվի 513 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ, տարեկան լրացուցիչ կթողարկվի 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ:
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին «Քանաքեռի ալյումինի գործարան»-ի («ԿԱՆԱԶ») հիմքի վրա, հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը ստեղծումից ի վեր արդեն իսկ կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ այդ թվում գերմանական Achenbach Buschutten ֆիրմայի կողմից տեղադրված վառարաններում ջերմամշակման նոր տեխնոլոգիաների կիրառումով: «Ռուսալ Արմենալը» մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 70 երկրներում` կազմելով աշխարհի ալյումինի արտադրանքի արտադրության կառուցվածքի շուրջ 10 տոկոսը: 20 մլն դրամ 100 երեխաների օժանդակության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100007496268749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել