Հնդկաստանը կմաքրեն աղբիցArmlur.am-ը գրում է․

Հնդկաստանում մեկնարկել է «Clean India» հնգամյա ծրագիրը, որն ուղղված է երկիրը աղբից մաքրելուն: Այդ մասին տեղեկացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին: Վերջինիս խոսքով՝ 2019-ին նշվելու է Հնդկաստանի անկախության մարտիկ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը, իսկ մաքուր երկիր ունենալու նրա երազանքը դեռևս չի իրականացել: Այդ առնչությամբ 5 տարում նախատեսվում է ամեն հնդիկի ապահովել զուգարանով, կազմակերպել խմելու ջրի հասանելիությունը, ինչպես նաև՝ աղբից մաքրել երկրի յուրաքանչյուր անկյունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել