3 պատճառ, որոնք թույլ չեն տալիս ազատվել ալերգիայիցAroxj.am-ը գրում է․

Ալերգիան հիվանդության տեսակ է, որը, այսպես, ասած չունի տարիք: Այն կարող է առաջանալ 0-100 տարեկան մարդկանց մոտ: Նրանց մի մաս ստիպված է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարվել մի շարք սննդատեսակներից, տնային կենդանի ունենալուց և այլն:  Ալերգիայի դեմ պայքարելը դժվար է հատկապես այն դեպքում, երբ սկսում ենք զբաղվել ինքնաբուժությամբ ու հիմնականում չենք դիմում մասնագետի: Aroxj.am-ը ներկայացնում է ալերգիաներից  ազատվել չկարողանալու 3 հիմնական  պատճառները:

Սխալ դեղերի ընդունում

Ալերգիա ունեցողների մի մասը հույսը դնում է միայն դեղատան աշխատակցի խորհուրդների վրա` առանց հետազոտվելու: Ընդհանրապես ալերգիաների դեմ օգտագործվող դեղերն  ի տարբերություն մնացած հիվանդությունների ավելի անհատական են և հավելյալ հետազոտությունների կարիք է լինում: Անհրաժեշտ է դրանք ընդունել պարբերաբար, այլապես  արդյունավետ չեն լինի: Նաև հիշեք, որ դեղերը պետք է ընդունել կանոնավոր:

Ինքնաախտորոշում

Շատերն իրենք են իրենց հիվանդությունն ախտորոշում: Ինֆորմացիա են հավաքում ինտերնետից, հարցնում են ծանոթներին և եզրակացություններ կատարում: Իհարկե հաճախ ամեն ինչ ավարտվում է դեղատուն այցով և հակաալերգիկ դեղամիջոցներ գնելով: Սակայն անհրաժեշտէ հասկանալ, որ այդ դեղերի մեծամասնությունը մի շարք կողմնակի ազդեցություններ են ունենում: Միշտ հիշեք, որ ախտորոշումն ու բուժումը բժշկի գործն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել