Haytni.com-ը գրում է․

Ազգությամբ հայ մերկապարուհի Վարդան (Varda) միայն պարով չի հետաքրքվում: Նա ոչ վաղ անցյալում սկսել է ստեղծել իրենց ոճով առանձնացող լողազգեստներ, որոնք բավականին մեծ տարածում են գտել:

«Ես հավատում եմ, որ երբ դու քո էներգիան և սերը ներդնում ես ինչ-որ բանում, ապա այն յուրահատուկ է դառնում»,-նշել է Վարդան իր ինստագրամյան գրառումներից մեկում: Եվ նա իր օրինակով ապացուցում է, որ կարևորը սերն է այն ամենի նկատմամբ, ինչ անում ես:

Վարդան մերկապարի աշխարհի չեմպիոնուհին է: Նրա արտաքին տեսքը այսօր շատերին է հիացնում: Զարմանալի է, բայց նա պրոֆեսիոնալ պարային կրթություն չի ստացել, սակայն ներկայումս ունի պարի իր սեփական դպրոցն ու նշում է, որ պարի այս տեսակը կնոջը տալիս է ոչ միայն գեղեցիկ կազմվածք, այլև ինքնավստահություն:

Դե ինչ, ձեզ ենք ներկայացնում Վարդայի նոր հավաքածուից որոշ նմուշներ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել