Մեր զարմանահրաշ աշխարհում ցանկացած մարդ կարող է հասնել հրաշալի բարձունքների և դառնալ այն, ինչ ցանկանում է: Այն աղջիկները, ում մասին ուզում ենք ձեզ պատմել, դրա կենդանի ապացույցն են: Նրանք չվախեցան, որ հասարակությունը կարող է քննադատել իրենց, այլ ուղղակի կատարեցին իրենց ընտրությունը և հիմա ապրում ու վայելում են կյանքը:


1. Կարմեն Կարրերա, ԱՄՆ

Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԿարմեն Կարրերան 18-ամյա ամերիկյան հաղորդավարուհի և մի քանի ռեալիթի շոուների մասնակից է: Նա առաջին անգամ թատրոնում հայտնվել է «Drag Race RuPaul» շոուի ժամանակ և իր հիանալի կազմվացքով և գլամուր տեսքով միանգամից գրավել հանդիսատեսի համակրանքը: Նրան նույնիսկ ընձեռեցին երկրորդ հնարավորություն շոուի փուլերից մեկում պարտվելուց հետո:
2012թ.-ին Կարրերան հայտարարեց, որ ինքը տրանսսեքսուալ է և նախկինում տղամարդ է եղել: Սեռը փոխելու որոշումը նրա կյանքում շատ բան է փոխել, եղել են նաև հիվանդագին փոփոխություններ, սակայն ցավն անտեղի չի եղել: Այժմ Կարրերան հայտնի է նորաձևության աշխարհում, հայտնվել է նորաձևության բարձր դասի ամսագրերի շապիկներին և մասնակցել Լոս Անջելեսում կայացած «Նորաձևության շաբաթ» ցուցադրությանը:

2. Վալենտին դե Նայթ, Նիդեռլանդներ

Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеՎալենտին դե Նայթը 21-ամյա մոդել և տրանսսեքսուալ է, ով դերակատարում է ունեցել մի վավերագրական ֆիլմում, որը  պատմում է տրանսսեքսուալ երեխաների կյանքի և այն դժվարությունների ու անվանարկումների մասին, որոնց հետ նրանք հաճախակի բախվում են :
Վալենտինն առաջին անգամ նկարահանումների մասնակցել է, երբ 8-ամյա տղա էր: Ի սկզբանե դրանք նկարահանումներ էին երեխաների մոտ գենդերային ինքնության խանգարման վերաբերյալ հեռուստահաղորդման համար: Ռեժիսոր Հետտի Նեյչը պայմանավորվեց Վալենտինի հետ, որ նա նկարահանումներին ավելի երկար ժամանակով մասնակցի: Նա ուզում էր իր կյանքի մասին երկարամետրաժ ֆիլմ նկարահանել, այդ թվում և այն որոշումների մասին, որոնք կկայացներ հետագայում:
Արդյունքում, ֆիլմի նկարահանումները տևեցին 9 տարի, և 2007թ.-ին ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց հոլիվուդյան հեռուստատեսությամբ: Հենց այդ ֆիլմի ցուցադրությունից առաջ էլ Վալենտինը  վիրահատությամբ սեռը փոխելու որոշում կայացրեց:
17-ամյա աղջիկն ուներ 186սմ հասակ և օժտված էր այնպիսի այտոսկրերով, որոնց կնախանձեր յուրաքանչյուր մոդել: Հետևապես զարմանալի չէ, որ շուտով նա պայմանագիր կնքեց Ամստերդամի մոդելային գործակալության հետ և մասնակցություն ունեցավ Փարիզում կայացած նորաձևության ցուցադրությանը:
Վերջիվերջո, նրան համարեցին չափազանց բարձրահասակ թոփ-մոդելի լուրջ կարիերայի համար, և նա ընդունվեց Ամստերդամի ինստիտուտ` գրականություն ուսումնասիրելու համար: Այդպես Վալենտինը ցանկանում էր շարունակել նորաձևության ոլորտի իր կարիերան` լրագրողի դերում:  Երբ նա Ամստերդամում նորաձևության ցուցադրության ժամանակ աշխատում էր որպես գրագրի օգնական, ուշադրություն դարձրեց մոդել-տրանսգենդերներից շատերի հասակին և որոշեց իրեն նորից փորձել այդ ոլորտում: Այժմ Վալենտինը հաճախ լուսանկարվում է նորաձևության տարբեր ամսագրերի համար: 

3. Ինես Ռաու, Ֆրանսիա

Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԻնես Ռաուն բավականին գեղեցիկ 24-ամյա հյուսիս-աֆրիկյան ծագման կին-տրանսսեքսուալ և ֆրանսիացի մոդել է: Ներկայումս բնակվում է Նյու Յորք քաղաքում:
Ինեսը ծնվել է Փարիզում: Սեռափոխման վիրահատություն կատարել է 15 տարեկան հասակում, որից հետո դարձել է մոդել, երբ արժանացավ Փարիզի նորաձևության գործակալության աշխատակիցներից մեկի ուշադրությանը:
Այդ պահից սկսած նա հաջողությամբ աշխատում է մոդելային բիզնեսում և լուսանկարվում է բազմաթիվ ամսագրերի համար, ինչպիսիք են «Lurve»-ը և ամերիկյան «Playboy»-ը:

4. Լորեն Ֆոստեր, Հյուսիսային Աֆրիկա
Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԼորեն Ֆոստերը 57-ամյա հյուսիսաֆրիկյան մոդել է: Նա աշխարհի ամենահայտնի կին-տրանսսեքսուալիստներից մեկն է: Անկեղծորեն, նա դարձել է առաջին այնպիսի մոդելներից մեկը, որ լուսանկարվել է մեքսիկական արտադրության «Vogue» ամսագրի համար:
Լորենի սեռահասունությունից մեկ տարի անց բժիշկները հայտնաբերեցին, որ վերջինս կին է: Ախտորոշման ժամանակ նրա մոտ հայտնաբերել էին Klinefelter սինդրոմը, ինչը նշանակում է, որ քրոմոսոմների սովորական XY զույգի փոխարեն նրա մոտ XXY գենոմն էր:
Լորենը սկսել է որպես մոդել աշխատել Յոհանեսբուրգում, այնուհետև Փարիզում, որտեղ պարբերաբար լուսանկարվում էր ամսագրերում և նկարահանվում գովազդներում: Նրան թույլատրվեց մասնակցել «Միսս Հյուսիսային Աֆրիկա» մրցույթին, իսկ 1980 թվականին նա աշխատանքի անցավ «Vogue» գործակալություն: 2000 թվականին Լորենը սկսեց աշխատել ծանոթ երգչուհի Գրեյ Ջոնսի հետ: 2001 թվականին նա Դիրկ Շաֆերի «Շրջան» ֆիլմում ստացավ դերակատարություն:
Այծմ Ֆոստերն ամուսնացած է, ապրում է Մայամի-Բիչում և Քեյփթաունում: Նաև նա` առաջին կին-տրանսսեքսուալն է, որ մասնակցում է «Իսկական տնային տնտեսուհիներ» շոուին:

5. Ամայա Սքոթ, ԱՄՆ


Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԱմայա Սքոթը մոդել-տրանսսեքսուալ և դիմահարդար է: Ծնվել է 1988 թվականին, Նյու Յորք քաղաքում: Սեռափոխման վիրահատություն կատարել է 17 տարեկան հասակում: Բացի այդ, նա կատարել է կրծքի, շուրթերի և այտերի վիրահատություն:


6. Ջեննա Տալակովա, Կանադա


Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесе

Ջեննա Տալակովան կանադացի մոդել և հաղորդավարուհի է, ով զանգվածային ուշադրություն կենտրոնում հայտնվել է 2012 թվականին, երբ դատապարտում էր «Կանադայի միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին` տրանսսեքսուալ լինելու պատճառով իրեն որակազրկելու համար:
Ավելի վաղ նա Թայլանդում մասնակցել է տրանսսեքսուալների համար կայացած «Միսս 2010» միջազգային մրցույթին, որից հետո որոշել է մասնակցել «Կանադայի միսս տիեզերք-2013» մրցույթին: Այն բանից հետո, երբ նա ընդգրկվեց այն 65 աղջիկների ցանկի մեջ, մրցույթին մասնակցելու համար ընտրված, «Միսս Ինթերնեյշնլ»-ի կազմակերպիչներից մեկը կապվեց «Միսս Կանադա»-ի ղեկավարության հետ և պատմեց նախկին Տալակովայի մասին: Աղջիկը որպես մոդել որակազրկվեց, քանի որ, կանոնների համաձային, մրցույթին կարող էին մասնակցել միայն «բնական ծնունդով» կանայք:
Տալակովայի իրավաբանները որոշեցին դատարան դիմել շոի կազմակերպիչներին և արդյունքում նրան թույլատրեցին մասնակցել: 2012 թվականի մայիսի 19-ին Տալակովան անցավ թոփ 10-ի մեջ, սակայն 5-յակի մեջ մտնել չհաջողվեց: Այժմ նա վարում է սեփական հեռուստաշոուն, որը հեռարձակվում է «E!» հեռուստաալիքով այս տարվա աշնանից:
 
7. Ամելյա Մալտեպե, Բանգլադեշ


Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԱմելյա Մալտեպեն ծնունդով Բանգլադեշից, 23-ամյա մոդել է և այժմ ապրում է Կանադայի Տորոնտո քաղաքում:
2009 թվականին Տորոնտո տեղափոխվելուց հետո, որտեղ ապագա ամուսնու հետ  նախատեսել էին ընդունվել համալսարան, Ամելյաի մոտ, իր խոսքերով, բացվեցին աչքերը. նա կարող էր կին դառնալ: Այդ պահից նա սկսեց հորմոնալ դեղեր ընդունել, որպեսզի փոխի մարմինը:
Երկու ամիս անց նա ընտրեց կրծքի իմտլանտներ: 2012 թվականին նա դրանց վրա 10000 դոլլար ծախսեց և 3000 դոլլարից ավելի` լազերային էպիլյացիայի վրա: Այնուհետև սկսեց մասնակցել գլամուրային շոուներին` հուսալով կարիերա ստեղծել նորաձևության աշխարհում: Չնայած այն բանին, որ տղամարդ է ծնվել, նա հույս ունի ստանալ «Միսս աշխարհ» տիտղոսը:
Թեև սեռափոխության ամբողջական վիրահատություն Ամելյան մինչ օրս չի կատարել, նա իբրև կին ապրում է իր ընկեր և մարզիչ Չարլզի հետ:


8. Ֆիոնա Սոլիս, Ֆիլիպիններ

Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеՖիոնա Սոլիսը Ֆիլիպինցի 26-ամյա մոդել-տրանսսեքսուալ է: Նա մասնակցել է տրանսսեքսուալների մի քանի գեղեցկության մրցույթների: 2009 թվականին Ֆիոնան մասնակցություն ունեցավ «Սեբուի թագուհի» մրցույթին, որտեղ մասնակցում էին 100-ից ավելի տրանսսեքսուալներ և անցավ թոփ-21-ի մեջ: Սոլիսը նաև նկարահանվել է սերիալում և 4 գովազդային հոլովակներում:
Նրա հաջորդ նպատակը «Միսս ինթերնեյշնլ» մրցույթին մասնակցելն է:

9. Թերի Թոյ, ԱՄՆ
Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеԹերի Թոյը վիրահատության որոշում կայացրել է 1980 թվականին, Նյու Յորք քաղաքում: 1984 թվականին նա իր օրերն անց էր կացնում, որպես նորաձևության ֆակուլտետի ուսանողուհի, իսկ մայրամուտից հետո Նյու Յորքում տրվում էր գիշերային կյանքի: Դիզայներ Սթիվեն Սպրուզի հետ ունեցած պատահական հանդիպումից հետո Թերին փորձեց ներկայանալ նորաձևության աշխարհում և գրեթե ակնթարթորեն  ձեռք բերեց սենսացիոն հռչակ:
Շատ չանցած, նա մասնակցություն ունեցավ «Գոթե», «Comme Des Garcons», «Շանել» ցուցադրություններին և հայտնվեց գերմանական «Vogue» ամսագրի էջերից մեկում: Սթիվեն Մայզելը, Նան Հոլդին և Դեյվիդ Արմսթրոնգը նրան համարում էին իրենց ոգեշնչման աղբյուր:
Սակայն 1987 թվականին Թերին անհետացավ նորաձևության աշխարհից նույնքան ակնթարթորեն, որքան հայտնվել էլ: Նա վերադարձավ հարազատ Այովա նահանգի Դե-Մոյն քաղաք, որտեղ մինչ օրս աշխատում է անշարժ գույքի ոլորտում:


10. Տալիթա Ցամպիրոլլի, Բրազիլիա


Транссексуалы, сделавшие карьеру в модельном бизнесеՏալիթան 24-ամյա մոդել-տրանսսեքսուալ և արտադրական դիզայնի ֆակուլտետի բրազիլիացի ուսանողուհի է: Նա սեռափոխման վիրահատություն կատարել է Սան Պաուլոյում` տատիկի միջոցներով: Վիրահատության դիմել է իր 18-ամյակից հետո` ընտանիքի աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել