ArmnewsTV.am-ը գրում է․
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարքային Սարո Սամվելյանի ինքնասպանության գործով դատական նիստը եղել է վերջինը: Տուժող կողմն ու նրա ներկայացուցիչը չեն ներկայացել: Պաշտպանները կրկին իրենց ցավակցությունն են ուղղում տուժող կողմի ներկայացուցիչներին: Փաստաբանները ծառայության ընթացքում թույլ տված որոշ խախտումներ կատարելու փաստը ընդունում են, սակայն նվազագույն պատժաչափ են պահանջում: Համաձայն չեն, որ ամբաստանյալներն իրենց գործողություններով ինքնասպանության են հասցրել Սարո Սամվելյանին: Ամբաստանյալներն իրենց վերջին խոսքի իրավունքն օգտագործեցին` այդ նույն մեղադրանքն իրենցից հեռացնելու համար: Ընդմիջումից հետո դատարանը հրապարակեց դատավճիռը: Սերյոժա Կարապետյանն ու Արմենակ Ավետիսյանը մեղավոր ճանաչվեցին ծառայության ընթացքում խախտումների, և Սարո Սամվելյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այդ հոդվածներով` Սերյոժա Կարապետյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, Արմենակ Ավետիսյանը` 4 ու կես տարվա: Նրանք կարող են մեկամսյա ժամկետում դիմել Վերաքննիչ դատարան: Բողոքարկման առիթ չունի Ռազմիկ Խանյանը: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման եւ պատժից ազատվել` համաներմամբ:
Տեսանյութը՝ այստեղ



