Tert.am-ը գրում է․
Բրիտանական Գեյթսհեդ քաղաքի 4-ամյա բնակիչ Լիեմ Մենսելը պաշտոնապես ճանաչվել է երկրի ամենափոքրիկ հերոսներից մեկը. նրան հաջողվել է կանխել հրդեհը տարրական դպրոցում և, այդպիսով, փրկել իր համադասարանցիների և ուսուցիչների կյանքը, գրում է Вести-ն։
Փոքրիկ Լիեմը նկատել է, որ դասարաններից մեկում տեղադրված լամինատորից սև ծուխ է բարձրանում։ Ոչ մի վայրկյան չվարանելով՝ տղան վազել է ուսուցչուհու մոտ և հայտնել՝ «Միսս, ինձ թվում է, մեր դպրոցում հրդեհ է»։ Դրանից անմիջապես հետո 167 սաներին և 25 ուսուցիչներին արագ տարհանել են շենքից։ Ոչ ոք չի տուժել, իսկ դպրոցական գույքն աննշան վնասվել է։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/10/01/boy-4/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



