1in.am-ը գրում է․
Մալայզիայի ոստիկանությունը 24-ամյա իրավաբան ուսանողի է ձերբակալել, որին կասկածում են Facebook-ում գրառում կատարելու մեջ, ինչը կասկածի տակ է դնում էթնիկական բումիպուտրա խմբի գերադասությունը ու միապետի իշխանությունը, գրում է The New Straits Times-ը:
Կասկածյալ Դալբինդեր Սինգհ Գիլը հայտնել է, որ իր հարցաքննությունը սկսվել է ժամը 10:45-ին ու տևել է մոտ 3 ժամ:
«Ասել են, որ ինձ կասկածում են հակակառավարական գործունեության մասին օրենքը խախտելու մեջ: Գիշերվա մոտ ժամը 1:30-ին ինձ գրավի դիմաց ազատեցին, վերցրեցին սմարթֆոնս ու պլանշետը»,- հայտնել է նա:
Կուալա Լումպուրի ոստիկանապետը հաստատել է, որ ուսանողի նկատմամբ կատարվում է հետաքննություն՝ կապված հնարավոր հակակառավարական գործողությունների հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1443515.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել