Yeses.am-ը գրում է․
Դժվար թե գտնեք հայաստանցի մեկ աստղի, ում պաշտոնական կայքում հրապարակված լինի «price list» կամ գնացուցակ: Որտե՞ղ և որքա՞ն գումարի դեպքում են ելույթ ունենում հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերը: Yesyes.am-ի հետաքննությունից մեկ բան է պարզվում. գինը գոյանում է՝ կախված անձնական կապերից: Օրինակ՝ «Մոտ ընկերս զանգի, անվճար էլ կերգեմ, գուցե մի լավ պաշտոնյա՝ խնդիր չէ, կամ էլ կառաջարկեն իրենց բյուջեն՝ կմտածեմ, եթե ավելի բարձր առաջարկ չլինի, կհամաձայնվեմ ու կերգեմ»… Հիմնականում սրանք են հայկական էստրադայում հոնորար վաստակելու հիմնական սկզբունքները:
Առավել պահանջված երգիչներից, օրինակ, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Համլետ Գևորգյանը, Մարտին Մկրտչանը, Սիլվա Հակոբյանը, Աիդա Սարգսյանը, Մհերը, Լիլուն հարսանեկան խնջույքներում երգում են 3-5 երգ՝ հիմնականում ֆոնոգրամա, սկսած 2.5-20 հազար դոլար: Գինն ավելի բարձր է, երբ հրավերքն արտասահմանից է:
Հռիփսիմե Հակոբյան, Անահիտ Շահբազյան, Արմո, Գևորգ Մարտիրոսյան, Գոհար Հովհաննիսյան, Լայանա… Նրանց հոնորարները կարող են սկսվել մեկ երգի համար միջինը 200 հազար դրամից մինչև 2.000 դոլարին համարժեք գումար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ