Newmag.am-ը գրում է․

1. Չոր մազերի համար կարելի է օգտագործել կես բաժակ կեֆիրի և մեկ թեյի գդալ գերչակի, ձիթապտղի կամ կռատուկի յուղի խառնուրդը` մեկ ձվի դեղնուցով: Քսեք այն մազերին, գլխարկ հագեք և պահեք մեկ ժամ, ապա լվացեք տաք ջրով: Սա չոր և շուտ կոտրվող մազերը վերականգնելու համար արդյունավետ միջոց է:

2. Յուղոտ մազերի համար արդյունավետ կարող է լինել կեֆիրով դիմակը: Այն ստանալու համար անհրաժեշտ է 150մլ կեֆիրին խառնել մեկ ճաշի գդալ մանանեխի չոր փոշի, մեկ ձվի դեղնուց, մեկ թեյի գդալ մեղր և նուշի կամ կռատուկի յուղ, ապա` մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնելուց հետո դիմակը քսեք մազերին, գլուխը ծածկեք թաղանթով կամ գլխարկ հագեք: Կես ժամից հետո լվացեք տաք ջրով:

3. Կարելի է պատրաստել նաև ունիվերսալ դիմակ նորմալ մազերի համար: Պետք է մեկ բաժակ եռացրած և սենյակային ջերմաստիճանում սառեցված կաթին խառնել երկու ճաշի գդալ կեֆիր, 1-2 օր այն պահել տաք տեղում, ապա քսել մաքուր, խոնավ մազերին, պահել կես ժամ և լվանալ տաք ջրով՝ առանց շամպունի: Կարելի է սա կրկնել օրը երկու անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել