Life.panorama.am-ը գրում է․

Գերմանիայում միգրացիայի և ինտեգրացիայի թեմայով նոր դոկումենտալ ֆիլմ է նկարահանվում, որում նկարահանվում է մեր հայրենակից դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ ֆիլմի նախնական անվանումն է «Դեպի ու՞ր, Եվրոպա» («Wohin geht Europa»): Արթուրոյի խոսքով ֆիլմի գաղափարը ծնվել է մոտ երկու ամիս առաջ՝ սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Մարիո Մորալեսի հետ մեկ այլ ֆիլմի մոնտաժի աշխատանքների ընթացքում: Ստեղծագործական խմբում գերակշիռ մաս են կազմում այլազգիները, որոնց բոլորին էլ մտահոգում է արծարծվող թեման:
«Ես խաղում եմ հենց ինքս ինձ, ներկայանում որպես արվեստի երիտասարդ ներկայացուցիչ՝ հենց իմ անուն-ազգանունով, մեկը, ով արդեն մեկ տարի է՝ Եվրոպայում է և, փաստորեն, իր հայրենիքում է թողել մի քանի տարվա ընթացքում ստեղծած կարիերան, աշխատանքը և այլն ...»,-պատմեց Արթուրոն՝ հավելելով, որ այլ դերակատարներ, կարելի է ասել, չկան, իսկ մնացած մարդիկ, ովքեր երևում են ֆիլմում, իրական հերոսներ են՝ հյուպատոս, պաշտոնավոր, պատահական անցորդ և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



