Կրկին բացահայտենք՝ ԻՆՉՈՒ ԵՆՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԵՆՔ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼ: Հոգեսոմատիկ հիվանդությունների 5 պատճառները.
1.ՆԵՐՔԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ՝ օրինակ, շատակերության ժամանակ մարդու մի մասն ասում է. «Ուզում եմ մխիթարել ինձ ուտելիքով, որ մոռանամ անախորժություններս», իսկ մյուս մասն ասում է. «Հենց հիմա վե՛րջ տուր ուտելուն, տե՛ս՝ որքան անճոռնի ես դառնում»:
2.ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՇԱՀ. սա շատ լուրջ է, քանի որ հաճախ հիվանդությունը «շահավետ» է պացիենտի համար: Օրինակ, միգրենի բուժումը միգուցե «բացի աչքերը» խնդիրների վրա, և պացինետը ստիպված լինի լուծել դրանք:
3.ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՍՔ՝ օրինակ, «սիրտս ցավում է նրա համար» կամ «կգժվեմ դրանից»՝ ահա այս խոսքերը կարող են վերածվել իրական սիմպտոմների:
4.ՆՄԱՆՎԵԼ ԻԴԵԱԼԻՆ. բայց մշտապես նմանակելով մեկին՝ մարդը օտարանում է սեփական մարմնից: Ապրելով «ուրիշի մաշկի տակ»՝ նա սկսում է տանջվել դրանից:
5.ԻՆՔՆԱՊԱՏԺՈՒՄ. եթե մարդն, ըստ իր մտածելակերպի, վատ արարք է կատարում, նա անգիտակցորեն պատժում է ինքն իրեն՝ որևէ հիվանդություն ստանալով:
Կիսվե՛ք ընկերների հետ, եթե նյութը հետաքրքրեց: Առողջություն բոլորին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/704757329606993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել