Երևանյան լճում տղամարդ է խեղդվելYerkir.am-ը գրում է․

Հոկտեմբերի 1-ին` ժամը 13.09-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից)` ափից մոտ 5մ հեռու, տղամարդու անշարժ մարմին կա:   Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:   Փրկարարները ջրից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնվ. 1975թ., Երևան քաղաքի բնակիչ) դին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել