Hummels-1_bvbnachrichtenbild_regular1in.am-ը գրում է․

Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը խոսել է «Յունայթեդ»-ի՝ իր ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:

«Հաճելի է, երբ «Յունայթեդ»-ի պես ակումբը հետաքրքրվում է քո ծառայություններով: Ինձ համար սա հաճոյախոսություն է: Բայց դա ինձ վրա ոչ մի կերպ չի ազդում: Ես բարձր աշխատավարձ եմ ստանում «Բորուսիա»-ում:

Միշտ կգտնվի ակումբ, որն ավելի բարձր աշխատավարձ կառաջարկի, քան «Բորուսիա»-ն, բայց ինձ բավարարում է այն, ինչ ես ունեմ այստեղ: Եթե մի օր մտածեմ ակումբային գրանցումս փոխելու մասին, գումարը որոշիչ չի լինի»,- Հյումելսի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել