Panorama.am-ը գրում է․
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր խորհուրդը 20 հազար թուրքական լիրայի (մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար) չափով տուգանել է «Հաբեր թուրք» հեռուստաալիքին: Ըստ խորհրդի որոշման՝ այդ ալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման վարող, պատմաբան Մուրադ Բարդաքչըն օգտագործել է արտահայտություններ, որոնք հակասում են «եթերում մարդու արժանապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չկիրառելու» սկզբունքին:
Բան այն է, որ սեպտեմբերի 6-ին նշյալ հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ, Բարդաքչըն հնչեցրել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի երգերից մեկը, ինչը հեռուստադիտողների շրջանում դժգոհություն էր առաջացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



