Margaryantaron1Araratnews.am-ը գրում է․

Աշխարհի առաջադեմ երկրներում այսօր նշվում է տարեցների միջազգային օրը: Ու թեև աշխարհում հենց այս օրն է առանձնացված որպես տարեցների տոն, այդուամենայնիվ նրանց նկատմամբ պատկառանքի հասնող հարգանքը, որը մեր ազգային առանձնահատկություններից է, մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մենք մեր ապրած յուրաքանչյուր օրն ենք ընկալում որպես այդպիսին:

Ու գաղտնիք չէ, որ դուք, սիրելի տարեցներ, որտեղ էլ որ լինեք՝ տանը թե դրսում, ընտանիքում թե այլուր, միշտ վայելում եք մեր առանձնակի ուշադրությունն ու հարգանքը: Եվ այդ ամենը դուք վաստակել եք տարիների ձեր փորձով ու իմաստնությամբ, որն այսօր, թեկուզև բարի խորհրդի տեսքով, էլի ու նորից ծառայեցնում եք մեր երկրի ու նաև մեր բոլորի մեծ տան՝ Երևանի զարգացման ու շենացման գործին:
Ինչ խոսք, դեռ բավականին անելիք ունենք, որ կարողանանք թեթևացնել սոցիալական և հոգեբանական այն բեռը, որ կամա թե ակամա կրում եք դուք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել