Aroxj.am-ը գրում է․
Շատերի համար առավոտյան վաղ արթնանալը ամենադժվար խնդիրն է: Անբավարար քունը վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Ինչքան շատ եք քնում, այնքան քիչ հոգնածություն եք զգում առավոտյան: Aroxj.am-ը ներկայացնում է 5 բան, որոնք չպետք է անել քնելուց առաջ:
1. Մի օգտագործեք ալկոհոլ: Այն առաջին հայացքից նպաստում է քնելուն, սակայն ալկոհոլի ազդեցության տակ դքւնոը մակերեսային է և անորակ: Ալկոհոլի ազդեցության տակ քունը թուլ չի տալիս օրգանիզմին ամբողջությամբ վերականգնվել: Մյուս հետևանքը լիքը միզապարկն է և ջրազրկումը:
2. Շատ ժամանակ մի անցկացրեք հեռուստացույցի, սմարթֆոնի և պլանշետի առաջ: Դա վտանգավոր է երկու պատճառով 1) էկրանի վառ լուսավորում խանգարում է ձեր ուղեղի այնպիսի հորմոնների աշխատանքին, որոնք կարևոր են քնելու համար, 2) տեղեկատվության հոսքը չի թողնում ուղեղին հանգստանալ, ծանրաբեռնում է ուղեղը, ինչն էլ բնականաբար ազդում է քնի վրա
3. Խուսափեք լարված, ծանր գրքեր կարդալուց: Ոչ ոք ձեզ չի խանգարում ընթերցել, բայց քնելուց առաջ նախապատվությունը տվեք թեթև ու հումորային գրքերին: Մի ծանրաբեռնեք ձեզ բացասական լիցքերով և տհաճ մտքերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ