1 Քեփիթալ Գեյթ – Աբու Դաբի, Միացյալ Արաբական Էմիրություններ

Քեփիթալ Գեյթը քաղաքի ամենաբարձր շինություններից մեկն է և գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում, որպես մարդու կողմից կառուցված աշխարհի ամենամեծ թեքություն ունեցող շինությունը։ Շենքը 18 աստիճան թեքություն ունի, որը 4 անգամ ավելի մեծ է քան Պիզայի աշտարակի թեքությունը։
2 Սվալբարդ սերմերի համաշխարհային ամբար – Լոնգիիերբիեն, Նորվեիա

Այս շինությունը նախագծվել է պայթյունադիմացկուն դռներով ու օդային անցախուցերի սկզբունքով, ինչպես նաև շարժման սենսորներիով՝ սերմերի միլիոնավոր տեսակներ ամբարելու և պահպանելու նպատակով, որպեսզի համաշխարհային որևէ աղետի դեպքում ամեն ինչ նորից աճեցնելու հնարավորություն լինի։
3 Պտտվող իրան, Մալմո, Շվեդիա

Կառույցը նախագծվել է Սանտիագո Կալատրավայի կողմից ու համարվում է Շվեդիայի ամենաբարձր կառույցը։ Շենքը ներքևից մինչև գագաթ պտտվում է 90 աստիճանով։
4 Անթիլլա, Մումբայ, Հնդկաստան
![]()
Աշխարհի առաջին տունը, որը միլիարդ դոլար արժե։ Այն պատկանում է հնդիկ բիզնեսմեն Մուկեշ Ամբանին։
5 Կունսթաուս, Գրազ, Ավստրիա

Կունսթհաուսը ժամանակակից արվեստի թանգարն է, որը «բիոմորֆիկ» տեսք ունի ու առանձնանում է դրան շրջապատող ավանդական ճարտարապետական ոճով կառուցված շենքերից։
6 Խելահեղ տուը, Դալաթ, Վիետնամ

Կառույցը բացվել է 1990թ․ին ու նախագծվել Դանգ Վիետ Նգայի կողմից։ Շենքի նախագծում կարելի է նկատել Դալիի ու Գաուդիի ձեռագիրն ու ոճը։
7 Մոնտե Ռոսա խրճիթ , Զերմաթ Շվեկցարիա

Շվեյցարիայում գտնվող այս նորարարական խրճիթը լեռնային բյուրեղ է հիշեցնում իր ձևի ու ալյումինե կաղապարի շնորհիվ։ Սակայն ոչ միայն սրա տեսքն է նորարարական, այլև տեխնիկապես, այն կառուցված է որպես էներգախնայող կառույց, որը 90 տոկոսոով ինքնաբավարարում է էներգիայի կարիքները։
8 Պալաս իդեալ դու Ֆակտուր Չեվալ, Հոթերիվես, Ֆրանսիա

Այս կառույցը, որը գտնվում է Ֆրանսիայում նախագծվել է Ֆերդինանտ Չեվալի կողմից, ով քաղաքի փոստատարն էր։ Չնայած Չեվալը աղքատ էր ու համբավ չէր վայելում, նրա աշխատանքը բարձր է գնահատվել արվեստի ու գրականության այնպիսի խոշոր դեմքերի կողմից, ինպիսիք Պաբլո Պիկասոն ու Անաիս Նին են։
9 Կրզիվի Դոմեկ – Սոպոտ Լեհաստան

Սոպոտում գտնվող այս կառույցը, չնայած իր անսովոր տեսքի, դովորական գրասենյակ է, ու համարվում է շրջանի երեք քաղաքների 7 հրաշալիքներից մեկը։
10 Ռիուգյոնգ հյուրանոց, Փհենյան, Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան, փորձելով երկրի հզորությունը խորհրդանշող շինություն կառուցել, որը որպես հյուրանոց կծառայեր, ձախողեց իր ծրագրում։ Շինությունն արդեն 25 տարիի է, ինչ անավարտ է ու դատարկ։



