Life.panorama.am-ը գրում է․

«Շատերն ասում են, որ ջրիկ եմ». «Քաղաքում»-ի Սոֆան իր կողքին ուզում է հումորով տղամարդ տեսնել

«Քաղաքում» սերիալի Սոֆայի դերակատարուհին՝ Սոնա Մաթևոսյանը, այս օրերին թատրոնում ապրում է բուռն ստեղծագործական կյանքով, պատրաստվում է առաջիկա հյուրախաղերին: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է իր անցած ուղու, նախասիրությունների, առաջիկա ծրագրերի ու  նպատակների մասին:

Վրաստանյան հյուրախաղերից հետո կմեկնարկի նոր թատերաշրջանը…

Արդեն մոտ երեք տարի է՝ աշխատում եմ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, բացի այդ՝ հանդես եմ գալիս տարբեր թատերախմբերում: Օրեր առաջ խաղացինք Գոգոլի «Քիթը» ներկայացումը, որն արդեն 4 տարվա կյանք ունի: Երկու օրից մեկնելու ենք Վրաստան՝ հյուրախաղերի, որից հետո կբացենք թատերաշրջանը: Իսկ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատում ենք միաժամանակ  մի քանի ներկայացումների վրա.  բուռն ստեղծագործական շրջան է: Թատրոնով շրջագայում ենք տարբեր երկրներով, պլաններում կա Ռուսաստան մեկնելը, հրավեր ունենք նաև Իրանից:

«Քաղաքում»-ի Սոֆան ամենևին էլ նման չէ  ինձ, բայց ես սիրում եմ նրան»…

Սոֆան նման չէ ինձ: Նա մեծացել է բամբակների մեջ, երբեք ոչնչի կարիք չի ունեցել, կարելի է ասել՝ երես առած է, անտարբեր է ամուսնու, երեխաների նկատմամբ: Այնուամենայնիվ, սիրում եմ Սոֆային, ինձ համար հետաքրքիր է նրա կյանքով ապրելը: Այդ աղջկա բնավորության մեջ ոչինչ չէի փոխի, քանի որ հենց բացասական գծերն են նրան հետաքրքիր դարձնում:

«Իմ անունը Վիոլա է» ֆիլմը՝ այցեքարտ

Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» ֆիլմում կատարել եմ  նկարահանվելու  իմ առաջին փորձը: Ամռանը գեղֆիլմում հանդես գալու  երկու նոր առաջարկ եմ  ստացել, սակայն ստիպված եմ եղել մերժել, քանի որ այդ ընթացքում զբաղված էի «Պարահանդես» նախագծով և համատեղելը ֆիզիկապես  անհնար էր:

«Բոլորին  պետք է ապացուցեմ, որ …»

Երբ փոքր էի, իդեալներ շատ ունեի, հետո, մեծանալով աստիճանաբար հասկացա, որ դրանք բոլորը սուտ բաներ են (ծիծաղում է): Լավ է, երբ ձգտում ես հասնել բարձունքների, օրինակ՝ ինչպես քո սիրած հոլիվուդյան դերասանուհին, բայց, երևի թե, միայն այդքանը… Իմ մասնագիտության մեջ կատարելագործվելու ցանկություն ունեմ: Պետք է բոլորին ապացուցեմ, որ Սոնա Մաթևոսյանը լավ դերասանուհի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել