

Պատմությունը միշտ մեզ մեր տեղն է դնում:
Մեծ քաղաքականությունը չի կարելի ենթարկեցնել մանր զգացմունքներին և շահերին:
Եթե ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ապա դա պետք է ուղղել միայն արդարության դիրքերից: Անարդարության դեմ անարդարություն իրագործելը ավելի մեծ հանցագործություն է, քան ինքը անարդարությունը:
Այն պետությունը, որ հզոր տնտեսություն ունի, ամենակարող է:
Ազատությունն ու անկախությունը յուրաքանչյուր ժողորվդի հարստությունն են:
Ոչ մի պետության չի կարելի թշնամի համարել:
Որպեսզի վստահ կերպով խաղաղ բանակցություններ վարես, պետք է ուժեղ բանակ ունենաս:
Գողին և կաշառակերին հերոս դարձնելը նշանակում է դավաճանություն գործել սեփական ժողովրդի նկատմամբ:
Այնտեղ, որտեղ խելք կա, բռնության կարիք չի լինում:
Պետությունը պետք է լինի իր տարածքում ապրող ամբողջ բնակչության երաշխավորը:
Ճշմարտությունը թաքցնել հնարավոր չի: