«Ըստ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնաական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով:

Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 156 մլն դոլար:

Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում բնակչության գնողունակության նվազմանն ու աղքատության խորացմանը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել