Ladynews.am-ը գրում է․

Մարդկանց մեծ մասը սովորել են զսպել իրենց արցունքները, համարելով դա փոքրոգության, թուլության արտահայտում:

Ամերիկյան հետազոտողները զբաղվել են մարդկային արցունքների հետազոտությամբ և հանգել անսպասելի բացահայտման. արցունքը պարունակում է նյութեր, որոնք թուլացնում են ֆիզիկական ցավը և իրենց ազդեցությամբ հիշեցնում է մորֆիի:

Դրանից բացի` արցունքի բաղադրության մեջ հայտնաբերվել է մի նյութ, որն ունի բակտերիասպան հատկություն և պրոլակտին հորմոն, որը կանանց մոտ պատասխանատու է կերակող համակարգի համար:

Կախված այն հանգամանքից, թե ինչն է պատճառ հանդիսացել արցունքների համար, դրանց կենսաքիմիական բաղադրությունը տարբեր է լինում: Եթե մարդ լացում է տառապանքից և ֆիզիկական ցավից, նրա արցունքների բաղադրությունն այնպիսին է, որն ունի հանգստացնող հատկություն: Տոքսինները, որոնք առաջանում են սթրեսի հետևանքով, դուրս են գալիս արցունքների միջոցով: Ծիծաղի արդյունքում առաջացող արցունքները տարբերվում են բացասական արցունքներից իրենց կենսաքիմիական բաղադրությամբ: Դրանցում ավելի շատ սպիտակուցներ կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել