Tert.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2 ամսվա ընթացքում կարող է դադարեցնել սննդամթերքի մատակարարումը Սիրիա՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:

«ՄԱԿ-ը և նրա գործընկերները ստիպված են եղել կրճատել օգնության ծավալները: Առանց հավելյալ միջոցների Պարենի համաշխարհային ծրագիրը ստիպված կլինի ամբողջությամբ դադարեցնել իր գործունեությունը երկու ամսվա ընթացքում»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամենամսյա հաշվետվության ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել