Haytni.com-ը գրում է․

«Անահիտ» մուլտֆիլմի երրորդ պաշտոնական թիզերն արդեն հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ հետարտադրական փուլում է:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել