արամ-ա-472x265Panarmenian.net-ը գրում է․

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսԱրամ Առաջինը, հավանաբար, արդեն հոկտեմբերին հայցով կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարն՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսությունը:

Այդ մասին կաթողիկոսն ինքն է հայտարարել հունական Azad Or թերթին տված հարցազրույցում: «Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Թուրքիան հավանություն կտա մեր հայցին: Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի դատը շուտ տեղի ունենա…կարծում եմ, ժողովուրդը ողջունում է այս քայլը, երբ ես առաջին անգամ հրապարակեցի մեր մտադրությունները, բոլորը հավանություն տվեցին»,-ասել է կաթողիկոսը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի հայցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել