Aroxj.am-ը գրում է․
Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյանը:
<Նարինե Հարց - Բարև Ձեզ: Մաշկիս վրա առաջանում են այսպես ասած, ավելորդմսեր: Ասեք խնդրում եմ կա միջոց, որը կկարողանա անցկացնել դա: Նախապեսշնորհակալություն:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Բարև ձեզ Նարինե: Կարծում եմ խոսքը գնում է պապիլոմաների մասին: Դա վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի վրա նման գոյացություններով: Մաշկաբան-կոսմետոլոգը կկարողանա ձեզ օգնել, լուծումները տարբեր են, որոնց թվում է՝ պապիլոմայի կոագուլյացիան կամ կրիոդեստրուկցիան:
Լիանա/ Հարց Ինչպես ազատվեմ բշտիկներից:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Հարկավոր է մաշկաբան-կոսմետոլոգի կոնսուլտացիա,որպեսզի հասկանալի լինի թե ինչ բշտիկների մասին է խոսքը:
Սիրուն / Հարց - Բարև ձեզ, հարցս էսպիսին է, 2 տարի առաջ մաշկիս վրա դուրս տվեց գնացի մաշկաբանի մոտ անալիզ տվեցիասեց վարդագույն լիշայ է, վերջերս նորից կրկնվեց գնացի մաշկաբանի մոտ ուղղակի նայեց և ասեց ալերգիկ դերմատիտ է.դրանք նման են իրար որ հնարավոր չլինի տարբերել. և ինչպես կարելի է պարզել դա ինչ հիվանդություն է:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Բարի օր: Դերմատոլոգիայում ճշգրիտ դիագնոզ դնելը այդքան էլ հեշտ չէ, և սխալներ հնարավոր են, քանի որ շատ հիվանդություններ կլինիկապես իրար նման են: Բոլոր դեպքերում ճշգրիտ անամնեզ հավաքելու և հիվանդին ուշադիր զննելու դեպքում խնդիր չպետք է առաջանա: Դիմեք ևս մեկ անգամ դերմատոլոգի, քանի որ 2 դեպքում էլ հիվանդությունը բուժելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ