Մերիլին Մոնրոյի ողբերգական հիսնամյա տարելիցի կապակցությամբ Ֆլորենցիայի Museo Salvatore Ferragamo թանգարանում կներկայացվի գիրք, որտեղ տեղ են գտել դերասանուհու հազվագյուտ և մինչ այս չհրապարակված լուսանկարները: Լեգենդար հոլիվուդյան շիկահերը եղել է Salvatore Ferragamo բրենդի մշտական հաճախորդը: Salvatore Ferragamo-ն ստեղծել է հագուստներ և կոշիկներ հանրության առաջ Մերիլին Մոնրոյի ամենշքեղ ելույթների համար: Դերասանուհու տնային հավաքածուում եղել են հայտնի բրենդի տասնյակ կոշիկներ: Հենց լեգենդար դերասանուհուն են վերագրում տասը սանտիմետրանոց կրնկակոշիկները:
Ցուցահանդեսում կներկայացվեն Մերիլին Մոնրոյի ամենահայտնի զգեստներն ու կոշիկները, իսկ գրքում, կապված այդ իրադարձության հետ, կհրատարակվի հռչակավոր դերասանուհու կյանքի խրոնիկան՝ սկսած ծնունդից մինչև ապրած վերջին օրերը: Ֆոտոալբոմում ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ինչպես հանրային կյանքի դրվագներ, այնպես էլ խիստ անձնական նկարներ, օրինակ՝ Մոնրոն տնային պայմաններում, կարդում է գրքեր կամ հիվանդ պառկած է անկողնում, վազում է լողափին կամ ցուցադրում է իր վայելչագեղ մարմինը բալետում:






