1in.am-ը գրում է․
ՄԱԿ-ում դերասանուհի Էմմա Ուոթսոնի վերջին ելույթից հետո նրան անսպասելիորեն աջակցել է բրիտանական դպրոցի 15-ամյա մի աշակերտ՝ Էդ Հոլթոմը, գրում է The Telegraph-ը:
Sunday Telegraph-ում հրապարակված նամակում նա գրում է. «Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչ Էմմա Ուոթսոնը պատմել է ՄԱԿ-ում, և վրդովված եմ, թե իմ համադասարանցիները ինչքան անտարբեր գտնվեցին»,- կիսվել է դեռահասը: Հոլթոմի խոսքերով՝ ֆեմինիստ լինելը ամոթալի չէ, այլ ամոթ է մեկը մյուսին կարծրատիպեր թելադրելը:
««Կանացի» կամ «տղամարդկային» բառերն օգտագործելիս մենք ուզած, թե չուզած,ենթարկվում ենք կարծատիպերին: Մենք սեռին համապատասխան խաղալիքներով ենք խաղում, զբաղվում ենք սեռին համապատասխան սպորտաձևով, հաճախ տարբեր դպրոցներ ենք հաճախում: Մինչդեռ սեռերի անհավասարության խնդիրը շատերին դեռ ակնհայտ չէ»:
Դեռահասի խոսքերով՝ խնդրի լուծում կարող են հանդիսանալ լեզվական փոփոխությունները:
Էմմա Ուոթսոնը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել հուլիս ամսին: Նա զբաղվում է գենդերային հավասարությամբ և կանանց հնարավորությունների և իրավունքների ընդլայնմամբ: