b09dac008494277a9f80ada19781fcec1in.am-ը գրում է․

Շատերին հետ է պատահում, երբ թվում է, թե արդեն տեսել և զգացել են նույն այդ իրադրությունը, սակայն անընդհատ անհասկանալի զգացողություն է հետապնդում: Դա դեժավյուի էֆեկտն է: Թե ինչու է այն առաջանում, ներկայացնում է ivona.bigmir.net-ը:

Դեժավյուն մի վիճակ է, երբ մարդն զգում է, որ անցյալում արդեն հայտնվել է նման իրավիճակում: Ընդ որում, այդ զգացողությունը չի վերաբերում ինչ-որ որոշակի պահի: Դա նման է գիրքը վերընթերցելուն կամ ֆիլմը կրկին դիտելուն, որը սակայն մենք շատ վաղուց ենք դիտել և դժվարանում ենք հիշել, թե որ պահին ինչ է կատարվում:

Վիճակագրության համաձայն՝ դեժավյուի էֆեկտ կյանքում գոնե մեկ անգամ ունենում է մարդկանց 97%-ը: Ավելի հաճախ այն այցելում է էպիլեպսիայով տառապողներին: Սակայն այդ էֆեկտը դժվար է ուսումնասիրել, քանի որ այն արհեստականորեն ստանալ չի հաջողվում: Հիմնական հավանական պատճառը մինչև այժմ հանդիսանում է մարդու ուղեղի ժամանակային կոդավորման միջոցի փոփոխությունը: Այսինքն՝ ուղեղը կատարվածը միաժամանակ ընկալում է որպես ներկա և անցյալ: Հենց այդ պատճառով էլ իրականությունից կտրվածության զգացողություն է առաջանում:

Ներկայումս, սակայն, գոյություն ունի դեժավյուի մեկնաբանման մեկ այլ արժանահավատ տարբերակ, որի համաձայն՝ դեժավյուն առաջանում է քնի մեջ նախօրոք մտածված տեղեկատվության և բովանդակությամբ մոտ իրականության խաչման արդյունքում: Այսպիսով՝ ավելի հասկանալի է դառնում, թե ինչ է կատարվում տվյալ պահին առողջ մարդու ուղեղում:

Հարկ է նշել, որ դեժավյուի առաջացումը չի վկայում ուղեղի կամ ընկալման խանգարումների մասին: Սակայն այդ ֆենոմենը դեռ բավական քիչ է ուսումնասիրված, այդ պատճառով էլ դեռ երկար ժամանակ հետաքրքրություն կամ նույնիսկ վախ կարող է առաջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել