986224606-robert-lewandowski-1d7xKbm1wGef1in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, թե ինչպես է տրամադրված իր թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ:

«Ռուսաստան ենք եկել միայն հաղթանակի հետևից: Դա շատ կարևոր է: Գիտենք, որ ԲԿՄԱ-ն հզոր թիմ է: Նշանակություն ունի նաև այն, որ ռուսները խաղալու են սեփական հարկի տակ: Մենք կենտրոնացած ենք այդ խնդրի լուծման շուրջ:

Չեմ կարող առանձնացնել որևէ ֆուտբոլիստի մրցակցի կազմում: ԲԿՄԱ-ի բոլոր ֆուտբոլիստները գերազանց որակներ ունեն: Կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս Ալան Ձագոևի խաղը: Իսկ Հռոմում կրած պարտությունը, պարզապես, նշանակում է, որ Չեմպիոնների Լիգայում բոլոր թիմերը հզոր են: Նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը»,- ասել է Լևանդովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել