Աստված իմ....... այս որքան քաղաքականացված և իրենք իրենց սուտի քաղաքական հայացքներում մեկուսացված են, իրենք իրենց ստվերից վախեցած են մեր վարչական շրջան կոչվածների պետ. աշխատակիցները, թաղապետարանների, համատիրությունների, դպրոցների, անգամ մանկապարտեզների ղեկավարությունը, ... որքան սահմանափակ ենք մենք, որքան ստրկամիտ և ստորաքարշ: Այդպես էլ չհաղթահարեցինք հպատակի` անլիարժեքության բարդույթը: <Տիրոջ ծառա> հոգեվիճակը կարծես հոգեկերտվածքի` մենթալիտետի բաղկացուցիչ լինի:
Տեսնես իրենք իրենց վերադասին հաճոյանալու համար իրենց ստորադասելու մոլուցքից, համառ ջանքերից,... չեն նեղվում: Մի տեսակ ոչ հարմարավետ է ինձ թվում այդ վիճակը: Թե??? ով գիտի? Նայած որն է գինը: Ամեն բան այս կյանքում իր գինն ունի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aniqochar/posts/4528294327998
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել