Հանրաքվեների թեմաներով վերջին օրերին տարբեր թեզեր և կարծիքներ հնչեցին, որոնցում դոմինանտ էր այն միտքը, թե որ դեպքում ով ումից ինչ կարող է սովորել, կամ որ դեպքում մեկ օրինակը կարող է նախադեպ դառնալ մյուսների համար:
Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան. տարիներ անց, թե ինչ կլինի Կատալիոնիայի կամ Շոտլանդիայի կամ մյուսների հետ, դեռ շատ դժվար է որևէ հստակ բան ասել, սակայն ինչ վերաբերվում է, թե «ով ումից ինչ պետք է սովորի»-ին` ապա ամեն ինչ պարզ է: Ներկա փուլում անկախության ձգտող բոլոր սուբյեկտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից պետք է սովորեն, թե ինչպես կարելի է կերտել ժողովրդավարական պետություն: Կերտելով այդպիսի պետություն` ԼՂՀ-ն արեց առավելագույնը` աշխարհին ցույց տվեց, որ ժողովրդավարացման հարցում ժամ առ ժամ ու խայտառակ հետընթաց արձանագրող Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանրություն երբևէ ոչ ունեցել է և ոչ էլ ունենալու է: Իսկ վկայությունների համար հեռուն պետք չէ գնալ, բավական է միայն թերթել այս թեմայով միաջազգային զեկույցները ու դրանցում արձանագրված միտումները: