1in.am-ը գրում է․

krusty_the_clown

«Սիմփսոնները» մուլտսերիալի 26-րդ սեզոնի պրեմիերային դրվագում մահացել է շոուի կերպարներից մեկը՝ րաբբի Հայման Կրուստոֆսկին: Այս մասին հայտնում է THR-ը:

Կրուստոֆսկին մուլտֆիլմի հայտնի կերպար ծաղրածու Կարաստիի հայրն է: Ինչպես հայտնել է սերիալի հեղինակ Էլ Ջինը, սկզբում Կրուստոֆսկուն «սպանելու» գաղափարը կատակ է եղել: Այնուհետև որոշվել է նկարել սերիա, որում հայրը կմեռնի ու որդուն կասի վերջին խոսքը՝ «Է~հ»: Նա կարծել է, որ զվարճալի կլինի դա որպես վերջին խոսք լսելը:

Այժմ «Սիմփսոնները» ամերիկյան հեռուստատեսության ամենատևական մուլտսերիալն է: Առաջին դրվագը Fox-ի եթերում ցուցադրվել է 1989 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել