Իսկ դուք գիտե՞ք որ…

Այսօրվա ամերիկյան դոլարի կանաչ գույնի բաղադրությունը հորինել է Քրիստափոր Սերոբյանը: Նա 1843թ. եկավ Նյու Յորք, եղավ սպասավոր, ախոռապան, ձիաբույժ ... ապա ավարտեց Յեյլի համալսարանը: Իսկ այդ ժամանակ դոլարն ուներ դեղին գույն և հեշտությամբ կեղծվում է: Նա $6000-ով իր գյուտի մենաշնորհը վաճառեց ամերիկյան կառավարությանը:

Քչերը գիտեն, որ բանկոմատի գյուտարաը հայ է: Այս մասին տեղեկություններ հրապարակվեցին բոլորովին վերջերս` Retail Banking Research հետազոտական ընկերության կողմից: Պարզվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը ստացել է Ամերիկայում բնակվող Լյութեր Ջորջ Սիմոնյանը: Կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը, որը հետագայում ստացավ Bankomatic անունը, Սիմոնյանի մոտ ծագեց 1939 թվականին: Այն ժամանակ նա զբաղված էր իր ՌԵՖԼԵԿԹՈՆ կազմակերպությունում ռենտգենյան ապարատի նախագծմամբ: Երբ սկզբնօրինակը պատրաստ էր, նա նախնական պայմանագիր կնքեց Նյու Յորքի Citibank-ի հետ` իր սարքը 6 ամսով փորձնական շահագործման ենթարկելու մասին: Սակայն այն ժամանակ չկար ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը կասեցվեց:

Աշխարհում ամենատարածված վիդեո և աուդիո համակարգչային խմբավորման Avid ծրագրի գլխավոր հեղինակն հայ է Թոմաս Օհանյանը: Հոլիվուդում նկարահանվող ֆիլմերի 90%-ը մոնտաժվում է մեր հայրենակցի ստեղծած բացառիկ տեխնոլոգիաով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել