Հերթական խմբաքանակը մեր հավաքած տեխնիկական միջոցների պատրաստ է մեր զինվորներին հանձնվելու: Այսօր այցելեց նաև ՊՆ մասնագետը, ով տեխնիկան ստուգելուց հետո ամեն ինչ գրանցեց` բացառելու համար այն որևէ մեկի կողմից յուրացնելու հնարավորությունը: Տեխնիկան գրանցվում է կոնկրետ զորամասերի, կոնկրետ դիրքերի վրա և այն պարբերաբար ստուգվում է իսկ անսարքության դեպքում էլ վերանորոգվում մասնագետների կողմից: Շատ ուրախալի փաստ էր, որ ՊՆ օպտիկայի մասնագետը նշեց որ մեր ձեռք բերած բոլոր հեռադիտակներն էլ պիտանի էին ծառայության համար: Շատ շուտով բոլոր այս միջոցները կլինեն սահմանապահների տրամադրության տակ: Շնորհակալություն մինչ այժմ մեր նախաձեռնությանը միացած բոլոր մասնակիցներին` սպասում ենք մեր մնացած ընկերների ակտիվ մասնակցությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=362746893894735&id=100004782828195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել