Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է սահմանապահ զորամասերից մեկի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
- ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։

Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։

Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
- Պարո՛ն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։
 Շարահրապարակով մեկ լսվում է Վազգեն Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին....


Պատմությունը` «Հայ զինվոր» շաբաթաթերթի
Լուսանկարը, որ ամեն անգամ նայելուց մարմին է փշաքաղեցնում, «Հետք»-ի:

Լուսանկարում՝ ԼՂՀ հարավային սահմանում ծառայող մեր զինվորը: Քեզ բարի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել