1in.am-ը գրում է․

Նաոմի, Սինդի, Կլաուդիա, Էլ, Եվա և Լինդա: 1980-ականների կեսին նրանք բեմահարթակների թագուհիներն էին և փայլում էին սնդուսափայլ ամսագրերի էջերին, կնքում բազմամիլիոնանոց պայմանագրեր:

Սինդի Քրոուֆորդի, Էլ Մաքֆերսոնի ու Կլաուդիա Շիֆերի մասնակցությամբ 1 ցուցադրությունը արժենում էր 20-30 հազար դոլար:

Լինդա Եվանգելիստա
ЛИНДА ЕВАНГЕЛИСТА
Հնց նրա համար է «ինքնավստահ» արտահայտությունը. «Ես վեր չեմ կենա անկողնուց 10 հազար դոլարից պակաս գումարի համար»: Նա պատմության մեջ առաջին մոդելն էր, ում վճարում էին աստղաբաշխական չափերի հոնորարներ միջոցառումներին ներկա լինելու համար:

Նաոմի Քեմբլ
НАОМИ КЭМПБЕЛЛ
Տարեցտարի Նաոմին ապացուցում է, որ չեն լինում նախկին մոդելներ: Ինչպես 30 տարի առաջ, այժմ ևս նրան կարելի է տեսնել ամենաաղմկոտ երեկույթներում, լուսանկարվում է մերկ ու սկանդալներ բռնկում: Միայն դեռ չեն իրականացել նրա երկու ամենաբաղձալի երազանքները՝ դառնալ երգչուհի ու մայրանալ:

Քրիստի Թառլինգթոն
КРИСТИ ТАРЛИНГТОН
Ի սկզբանե երիտասարդ Քրիստին զբաղվում էր մոդելային բիզնեսով, որպեսզի գումար վաստակի իր սիրած ձիավարությամբ զբաղվելու համար: Մոդելային կարիերայի պիկին նա ստացավ արվեստի ոլորտում բակալավրի աստիճան, ապա գրեց բեսթսելլեր յոգայի մասին ու թողարկեց մարզական հագուստի մի քանի հավաքածուներ:

Կլաուդիա Շիֆեր
КЛАУДИЯ ШИФФЕР
Նա անհավատալիորեն հարստացավ, երբ դեռ չէր բոլորել իր 30-ամյակը: 45 տարեկանում նա նախկինի պես համագործակցում է L`Oreal-ի, Chanel-ի ու Dolce&Gabanna-ի հետ: Վերջերս Շիֆերը հայտարարեց, որ հանդես կգա նոր ամպլուայով՝ կդառնա իր 3 և 8 տարեկան դուստրերի մենեջերը, որոնք են մտադիր են շարունակել մոր ուղին:

Էլ Մաքֆերսոն
ЭЛЬ МАКФЕРСОН
49 տարեկանում նա ամուսնացավ միլիարդատեր Ջեֆրի Սոֆերի հետ՝ ապացուցելով, որ ավելի լավն է, քան ցանկացած 20 տարեկան: Այսօր ավստրալուհին թողարկում է Super Elexir բիոհավելումներ, սիրում է զբաղվել ձկնորսությամբ, հպարտանում իր երկրով, ինչպես նաև իր երկար ոտքերով, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Սինդի Քրոուֆորդ
СИНДИ КРОУФОРД
Երևում է, որ նա կնոջ ու մոր դերում իրեն այնքան վստահ է զգում, որքան ինչ-որ ժամանակ պոդիումում՝ բարձրակրունկներով:

Եվա Հերցիգովա
ЕВА ГЕРЦИГОВА
2013-ին չեխ հղի մոդելը լուսանկարվեց կոշիկի ապրանքանիշի գովազդում, իսկ 3-րդ երեխայի ծնվելուց ընդամենը 4 շաբաթ անց լողափում հայտնվեց բիկինիով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել