Ilur.am-ը գրում է․
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.53-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից Հրազդան գետը դուրս է եկել հունից և վնասել Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի այգին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, ս.թ. սեպտեմբերի 27-ից ժամը 18.00-ից Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից գետը վարարել է ևվնասել Վ. Ղ.-ի 1200 քմ բանջարաբոստանային կուլտուրան:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը, իսկ ժամը 18.35-ին` գյուղապետը:
Ժամը 23.00-ի դրությամբ Սևանա լճից ջրի թողունակությունը նվազել է 1 խ.մ/վ, ինչից ջրալցումը դադարել է:
Ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ