Վախի զգացում ունենում է յուրաքանչյուր մարդ. դա վտանգի գիտակցումն է, ինչը բնական է, սակայն երբեմն վախը վերածվում է ֆոբիայի՝ պայմանավորված տվյալ մարդու գերտագնապայնությամբ: Ֆոբիա նշանակում է ինչ-որ բանի հանդեպ մշտական վախի զգացում, որը մարդը չի կարող կառավարել: Տեսնենք, թե ինչից են վախենում հայ հայտնիները :) :

 Երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ֆոբիա ունի միջատներից: Նրա վախն առաջացել է դեռ 5 տարեկանում, երբ որոշել է վառել բզեզին: Միջատի այրման «արարողությունը» երգչուհու լավագույն հիշողություններից չէ, և հենց այդ ժամանակ էլ առաջացել է նրա ֆոբիան: Երգչուհին ասաց, որ մինչ օրս էլ չի կարողանում հանդուրժել բզեզների ներկայությունը: Այս ֆոբիան հաճախ է խանգարում երգչուհուն, հատկապես` բացօթյա համերգների և բնության գրկում հանգստի ժամանակ: Ջուսը դրանից ազատվելու մեծ ցանկություն ունի, սակայն պատրաստակամություն դեռևս չի ցուցաբերում: «Ասում են` ֆոբիայից ազատվելու համար պետք է փորձել անել այն, ինչից վախենում ես: Իմ դեպքում, օրինակ, լինել այնպիսի միջավայրում, որտեղ շատ միջատներ կան, բայց ես պատրաստ չեմ դրան»,- խոստովանեց երգչուհին:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել