Aroxj.am-ը գրում է․
Աչքերի շուրջ մաշկը ամենաբարակն է և զգայունը: Կոպերի մաշկի տակ բացակայում է ճարպային շերտը, որի պատճառով այն հեշտ ձգվում է և աչքերի տակ են առաջանում առաջին կնճիռները:
Կարելի է ասել, որ առաջին կնճիռների հայտնվելը օրգանիզմի ծերանալու ազդանշան չէ: Բանն այն է, որ աչքերի շուրջ մաշկը պահանջում է հատուկ խնամք: Սովորաբար 30-ից հետո, ոմանց մոտ մաշկը սկսում է խոնավության կարիք զգալ:
Aroxj.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ աչքերի շուրջ մաշկը խնամելու համար:
- Ընտրեք հատուկ կոպերի համար նախատեսված քսուքներ, քանի որ այլ քսուքները (օրինակ դեմքի մաշկի համար) կարող են արագացնել կնճիռների առաջացումը
- Ամռանը չի կարելի դուրս գալ առանց արևային ակնոցների
- Դիմահարդարման ժամանակ պետք է ուշադիր լինել, որպեսզի աչքերի շուրջը մաշկը չձգվի
- Հիշեք՝ սխալ դիմախաղը կարող է վաղ տարիքում կնճիռների պատճառ դառնալ
- Աչքերի շուրջ գտնվող մաշկի վրա ազդում է մարդու բնավորությունը: Չար և նախանձ կանանց մոտ կնճիռները առաջանում են ավելի վաղ, քան բարեհամբույրների մոտ
- Մաշկի վրա ազդում է նաև այն, ինչ մենք ուտում ենք: Ամռանը կօգնեն միրգը, բանջարեղենը և կաթնամթերքը
Գոյություն ունեն տանը պատրաստվող մի քանի միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են, քան խանութից գնվածները: Ներկայացնում ենք դրանցից երկուս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել