Մի հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել:
Արման Բարդումյանին հիշում եք չէ՞: Ժողովուրդ, ճիշտա Արման Բարդումյանի՝ Մոդեռմ թոքինգ երգելը ուղիղ համեմատական է ազգի ծնելիության նվազմանը, այն անտանելի բացասական էներգիա է հաղորդում, բայց...
Շատ հումորային շոուներին ու երգիչներին խղճում եմ: Հարցրեք ինչի:
Էտ տղու երգելը էտքան ահավոր չի, ինչքան շատ հոումորային հաղորդումներն ու երգիչ երգչուհիները, ովքեր ինքնահաստատվեցին ու ինքնահաստատվում են Արման Բարդումյանի միջոցով: Ասենք մի տենդենց կա, էն երգիչ կամ երգչուհին, ով չի գտնում «հոումոր անելու» թիրախ, կամ էն հումորային հաղորդումը ով չի ընտրել թիրախ, միանգամից հիշում են Արման Բարդումյանին: Արա հա՜, խնդալույա էտ տղեն, բայց ինչի՞ ուրիշ խնդալու երևույթներ չկա՞ն Արմանից բացի:
Շոուբիզնեսում, եթե հիշողությունս 10 րոպե լարեմ մի 4 հոգի կգտնեմ տենց: Բայց դե՜, ասենք մի աղբից են չէ՞ իրանք: Ո՞նց կարան մեկը մեկին ծաղրեն: Ո՞նց կարան Ալլա Լևոնյանի էն հիմար տեսահոլովակը ծաղրեն, Ալլան կնեղանա իրանցից ու ֆսյո՜ : Ձևականոթյան թատերաբեմ: Ընտրել են էտ մոդեռն թոքինգի ֆեյքին, ով իրանց աղբից շուտվանից հելել ա ու գնաց գնդակահարոցին:
Ասածս էն ա, որ դուք Արմանինց շատ չեք տարբերվում է՜: Հա ասենք ժողովուրդ ես էլ եմ զզվում էտ մոդեռնից, բայց դե հա ինչքան ձեռ առնես: Մի անգամ էրկու անգամ: Բայց եթերով էտքան հիշել կարելիա՞:
Հայկական շոուբիզնեսում լիքը զզվելի անասուն երգեր կան, որ օր ու գիշեր ծարղրեմ, չեն վերջանա: Պետք չի ընտրել մի հոգու ու ինքնահաստատվել մի հոգու միջոցով:
Ու գիտե՞ք, ովքեր են ծաղրում շատը, նրանք, ովքեր մի քանի ժամանակ առաջ, երբ Արմանը իրանցից մեկն էր, նստում էին, ասում խոսում ու փոխադարձ քծնվում էին: Դե ի՜նչ արած, հիմա ուրիշներին են ընտրել ու ուրիշներին են քծնվում:
Ալլա Լևոնյանի տեսահոլովակի մասին քիչ անց...
Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ