Lragir.am-ը գրում է.
Թուրք փորձագետները թուրքական տարածաշրջանային քաղաքականության մասին
Քաղաքականության եւ քաղաքագիտության թուրքական դպրոցն ավանդաբար բաժանված է երկու մասի՝ Ստամբուլի ու Անկարայի: Ստամբուլի դպրոցն ավելի լիբերալ է եւ քիչ է կապված կառավարական շրջանակների հետ, վայելում է Արեւմտյան հիմնադրամների հովանավորությունը: Անկարայի դպրոցը վայելում է կառավարության եւ պրո-կառավարական հասարակական հիմնադրամների ու զինված ուժերի աջակցությունը:
Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության շատ հարցերում, այդ թվում 1915 թ. ցեղասպանության հարցում երկու դպրոցների քաղաքագետներն ու վերլուծաբանները նույն տեսակետներն ունեն, ինչը կապված է ազգայնական տրամադրությունների կամ թուրքական հասարակության մեջ մեկուսացվելու վտանգների հետ:
Նշվում է, որ քաղաքագիտական հանրությունն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում երկրի արտաքին քաղաքականության վրա, եւ շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ համարվում են իստեբլիշմենտի բաղկացուցիչ մասը եւ կապված են իշխող կուսակցության հետ:
Թուրքիան բարենպաստ պայմաններ է ստեղծել քարոզչական գործունեություն իրականացնելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Ընդ որում, թուրքական ծագմամբ փորձագետները հայտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Արեւմուտքի այլ երկրների առաջատար քաղաքագետների հետ նույն շարքերում:
Որոշակի ժամանակահատվածում՝ 1990-ական եւ 2000-ական թվականներին թուրք քաղաքագետները մեծ հետաքրքրություն էին ներկայացնում Արեւմուտքում, քանի որ առաջարկում էին ոչ միայն իրենց ինտելեկտուալ, այլեւ հովանավորչական ծառայությունները հետազոտական ծրագրերին մասնակցելու համար:
Ներկայում շատ բան է փոխվել, եւ պետական լուրջ կառույցներում թուրք քաղաքագետների գործունեությանը սկսել են ավելի զգույշ ու քննադատական վերաբերվել: Թուրք քաղաքագետները, չնայած մոտեցումների բազմազանությանը եւ հասարակության մեջ ունեցած դիրքերին, այդպես էլ չեն կարողացել առաջարկել ավելի ստեղծագործական ու այլընտրանքային ծրագրեր նեոօսմանիզմի հայեցակարգից դուրս: Քաղաքագիտական հանրությունը գերադասում է հետեւել իշխող կուսակցության առաջնորդների գաղափարներին, եւ տարբերություններն ընդամենը նրբերանգների մեջ են:
Հետաքրքրություն են ներկայացնում թուրք քաղաքագետների գնահատականները Հայաստանի ու նրա արտաքին քաղաքականության վերաբերյալ: Համարվում է, որ Հայաստանը քաղաքականության «մանկական փուլում» է, եւ մեծ տերությունները, ինչպես 100 տարի առաջ, ակտիվորեն օգտագործում են «հայկական հարցը» Թուրքիան վերահսկողության տակ պահելու համար: Հայաստանում ներկայում իշխում է հետխորհրդային դիլետանտ էլիտան, որն այդպես էլ չի կարողացել առաջարկել որեւէ քաղաքական բան եւ միայն անհաջող արձագանքում է որոշ իրադարձությունների:

Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/104598
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել