Ցավոք, Հայաստանի հավաքականի 4 լավագույն ֆուտբոլիստները (թող ներեն մյուսները, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է) չեն մասնակցալու Սերբիայի հետ խաղին: Չնայած շատ դժվար է լինելու առանց Հենրիկի խաղային կազմակերպումների ու առաջնորդության, առանց Յուրայի տերմինատորական ոճի անցումների ու հարվածների, առանց Արազի կախարդական հնարքների ու "թեթև ու նուրբ" ֆուտբոլային էտյուդների, առանց Գևորգի կտրող-անցնող ու խառնաշփոթ առաջացնող անցումների, սակայն, միևնույն ժամանակ, սա լավ փորձություն է մյուս տղաների համար ապացուցելու ավելին, քան իրենցից սպասվում է: Սերբիայի հետ խաղում նրանք կարող են մեծ նվիրումով շատ ավելի մեծ հարցեր լուծել, քան՝ "նորին մեծություն վարպետությունը": Կարծում եմ՝ Աղվան Պապիկյանը, ով բավական հաջող է հանդես գալիս երիտասարդական հավաքականում և գերազանց տեխնիկա ունի, պետք է հրավիրվի և խաղա աջ կիսապաշտպանի գոտում, իսկ Էդգարը կտեղափոխվի ձախ, Սարկիսովը՝ կենտրոնական հարձակման գոտում, Մարկոսը՝ նրանից մի փոքր հետ քաշված: Կարծում եմ՝ Պապիկյանը կկարողանա սերբերի պաշտպանության ձախ հատվածը լարվածության մեջ պահել՝ Մարկոսի ու Սարկիսովի համար ազատ գոտիներ բացելով:
Այս խաղում Շալանդը պետք է գնա հարձակողական ֆուտբոլի, ինչին չեն սպասի սերբերը, սակայն, ինչն էլ ավելի կոգևորի մեր ֆուտբոլիստներին, որոնց ինքնավստահությունը կհաղթահարի "ոչ օպտիմալ կազմով" խաղալու հոգեբանական բարդույթը, ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ՝ ֆուտբոլասերների մոտ: Միայն հարձակողական ֆուտբոլ, քանի որ նաև վերջին խաղերը ցույց տվեցին, որ, առանց կենտրոնական հարձակվող,ի հաղթանակ ակնկալելը գրեթե հնարավոր չէ, հատկապես, որ ոչ Դանիան, ոչ էլ, նույնիսկ, Սերբիան սարսափելի մրցակիցներ չեն այսօրվա Հայաստանի հավաքականի համար: Չնայած մոտ երկու շաբաթ կա, բայց այսօրվանից ևեթ՝ դեպի՛ ՀԱՂԹԱՆԱԿ...