Այսօր, սեպտեմբերի 27-ին, բուհերում ամսի 15-ի դասացուցակով կատարվելիք դասերը հերթական անգամ անցան կիսատ-պռատ: Վերջերս շատ-շատերն են խոսում այն մասին, որ հարկավոր է ազատվել նախորդ կրոնախև վարչապետի օրոք ընդունված անմիտ «մեռելոցային» որոշումից: Բոլոր քննարկումներում շատ հիմնավոր փաստարկներ են բերվում այս որոշման վնասակարության վերաբերյալ: Հեռակա հարց եմ ուզում ուղղել սրա պահպանման հատուկենտ, բայց բոցավառ ջատագովներին /Կոմիտաս վարդապետ, Արշակ Սադոյան/: Միթե արժե պահպանել այս խառնաշփոթը: Քրիստոնյաները ձեզ բացատրում էին՝ թող պետությունը չորոշի, թե որ օրն ենք մենք այցելում մեր հարազատների շիրիմներին: Մեզ՝ աթեիստներիս համար էլ տարօրինակն այն է, որ եկեղեցին, թեպետ ՀՀ Սահմանադրությամբ անջատ է եկեղեցուց, այսպես իրար է խառնում կրթահամակարգը: Միգուցե, իսկապես, ձեր բուն գործով զբաղվեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/valeri.mirzoyan/posts/726659387414851
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել