Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Գրիշա Բաբայանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 VA 176 համարանիշի եւ Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 25-ամյա Վիգեն Հայրապետյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 ՕP 820 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երկու վարորդներն ու 06-ին ուղեւոր, Բուրաստան գյուղի բնակիչ, 17-ամյա Գեւորգ Բունիաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 06-ի վարորդը տեղափոխվել Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին օպերատիվորեն ավտոմեքենաներից դուրս են բերել եւ օգնություն են ցուցաբերել Բուրաստան գյուղի բնակիչները գյուղապետ Աշոտ Թարվերդյանի գլխավորությամբ: Մեկ մարտական հաշվարկով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Լեւոն Միրզոյանի գլխավորությամբ: Նրանք դադարեցրել են վթարված մեքենաներից գազի արտահոսքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Բախման հետեւանքով հիմքից պոկվել եւ ընկել է ճամփեզրի էլեկտրասյունը, որի վրա տեղադրված են եղել նաեւ ճանապարհի երթեւեկությունը կարգավորող նշաններ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել