Մարդասիրական օգնության հավաքագրում՝ փախստական դարձած եզդիներին աջակցելու նպատակովLife.panorama.am-ը գրում է.

Հայաստանում իրականացվում է հերթական նախաձեռնությունը, որի նպատակն է օգնել Իրաքի փախստական դարձած եզդիներին: «Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնությունների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար:

Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Աննա Գրիգորյանը, մարդասիրական օգնություն հավաքագրելու գաղափարը ծագել է մի քանի երիտասարդների մոտ, որոնցից մեկն ազգությամբ եզդի է: «Որոշեցինք ինչ-որ մի ծրագիր իրականացնել, որ կարողանանք օգնել փախստական դարձած եզդիներին: Սկզբում նկատեցինք, որ հասարակության շրջանում եզդիների խնդրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակն այդքան էլ բարձր չէր: Այդ իսկ պատճառով որոշեցինք ռոք համերգ կազմակերպել և իրազեկել մարդկանց»,-ասաց Աննա Գրիգորյանը: Ռոք համերգը անցկացվել էին Ազգային ժողովի բակում: Աննա Գրիգորյանը նկատեց, որ իրազեկման ակցիայից հետո շատերը, այդ թվում կազմակերպությունները եզդիներին աջակցելու հարցում պատրաստակամություն հայտնեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել