Replik.am-ը գրում է․

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը քաղաքի բնակչությանը զգուշացրել է հատուկ զգոն լինել մետրոյում: Այս զգուշացումը կապված է ահաբեկչության վտանգի հետ: Նման կոչով քաղաքապետը հանդես է եկել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ քվեարկեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային հարվածներին մասնակցելու օգտին:

Դիմելով մետրոյից և հասարակական տրանսպորտի մյուս տեսակներից օգտվողներին` Բորիս Ջոնսոնն ասել է. «Ես խնդրում եմ բոլոր լոնդոնցիներին, ինչպես միշտ պահպանել զգոնությունը և ոստիկանությանը հայտնել այն ամենի մասին, ինչը կասկածելի է թվում»:

Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ կոչով էր հանդես եկել նաև Նյու Յորքի քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել