Panorama.am-ը գրում է․

Աղանդավորների համար, հատկապես եհովականների, ինքնասպանությունը դառնում է սովորական ելք այս մեղսավոր, տառապող կյանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս հորդորեց չմոռանալ, որ բնակչության շուրջ 10 տոկոսն ունի հոգեկան խանգարումներ ի ծնե, բայց այդ թվից միայն 1 տոկոսն է դառնում հոգեկան խանգարում ունեցող, եթե անբարենպաստ պայմաններում է ապրում, իսկ 9-ը տոկոսը ունենում է յուրահատուկ վարքագիծ:

«Եվ այդ ամենից կարող են օգտվել նման աղանդները, որոնք ներգրավում են պարանոիկներին, շիզոիդներին, ովքեր մինչև վերջ կարող են ծառայել իրենց հոգևոր հովիվին` ամեն ինչ նվիրաբերելով, բոլոր մարդկային ու բարոյական արգելքներնը հանելով»,- նշեց սոցիոլոգը:

Ա.Ադիբեկյանը շեշտեց` կրոնը ներծծված է մեր առօրյա կյանքի մեջ, բայց ավելին, քան եկեղեցական ծիսակարգերն են, եկեղեցին չի անում:

«Օրինակ, քարոզ ոչ ոք չի գնում լսելու, որպեսզի դառնա ավելի բարոյական ու մաքուր: Մենք չունենք խոստովանություն, որը առկա է կաթոլիկների հավատքում: Փոխարենը ունենք ծեսեր` կնունք, զատիկ, մեռելոցներ և սրանով սահմանափակում ենք մեր առնչությունը կրոնի ու եկեղեցու հետ, թեպետ նրա հիմնական առաքելությունը մեզ պահելն է բարոյական սահմաններում»,- նկատեց նա:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել